News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում առաջացող հարկերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց ՊԵԿ նախագահ Ռուսատամ Բադասյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման հարցին։

Նրա խոսքով՝  երբ իրենք, ԱՊՀ-ի շրջանակներում, 2020թ.-ին միացել են պայմանագրի և անցած տարվա ընթացքում էլեկտրոնային եղանակով գալիս է ՀՀ քաղաքացիների կողմից ստացված եկամուտները, իրենց որևէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել։

«Բայց քանի որ արդարացիության մասով հարց է բարձրացվել, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների եւ որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ: Այդ մասով մենք արդեն ֆինանսների նախարարության հետ  քննարկում ենք սկսել, թե ինչ անել այն իրավիճակում, որ օրինակ, կարող է եկամտահարկի չափը 13 տոկոս է, բայց այլ վճարներ են եղել: Հանգիստ կքննարկենք այս ամենը:

Հետեւաբար, անհանգստանալու, հարցը չափազանցնելու, քաղաքական ուժերի կողմից դրան որոշակի շեշտադրումներ տալու և մարդկանց լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա»,- ասաց Բադասյանը:

Նա պարզաբանեց, որ եթե դու եկամուտ ստանալու երկրում վճարել ես որոշակի հարկ, ապա քո երկրում վճարելու ես միայն տարբերությունը, ոչ թե ամբողջ դրույքաչափի մասով:

Բադասյանը նշեց, որ հիմա փոխվել է այն, որ 2022-ից սկսած Հայաստանը ԱՊՀ երկրներից սկսել է ստանալ տեղեկություններ, թե ՀՀ քաղաքացիներն այդ երկրներում ինչ եկամուտ են ստացել եւ ինչ դրույքաչափով են հարկվել:

Ըստ նրա՝ ֆիսկալ առումով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, այնպիսի գումարի մասին խոսք չի գնում, որից պետությունը հսկայական գումարներ է կուտակելու։

ՊԵԿ նախագհը հավաստիացրեց, որ քան դեռ հարցը քննարկում են, այդ ընթացքում որեւէ արգելադրման, հետագա վարչարարության հետ կապված գործողություններ չեն կատարվի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սոխը ի՞նչ արժի օրինակ, իսկ սխտորը տեղակա՞ն է. Փաշինյանը գյուղմթերքի վաճառողների հետ է զրուցել
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 784 մլն դրամ...
Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզը.Փաշինյանը Այգեշատում է
Աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից 35 մլն դրամը հատկացվել է…
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադեւոս Ավետիսյան
Հարկահավաքման ցածր կատարողականի հետևանքով արձանագրվում են պետական բյուջեի ծախսերի էական թերակատարումներ…
«1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. Այսպիսի բան չպետք է լինի». Փաշինյան (վիդեո)
Հիմա էս գազամուղը ձեզ համա՞ր են կառուցում…
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 26-ին, կազմել է...
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. ԱՍՀՆ
Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ