News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Մեր առաքելությունը կարող է այցելել ամբողջ Հայաստանի տարածք, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը Ռուսաստանի ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է գտնվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

«Ի սկզբանե մենք չէինք բացառում, որ կարող են խնդիրներ լինել Ներքին Հանդ մտնելու հետ կապված»,-ասաց նա:

Հարցին, թե որն է ԵՄ դիտորդների Ներքին Հանդ չթողնելու հիմնավորումը նա պատասխանեց. «Այս հարցն էլ պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում՝ որպես ընդունող կողմ։ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղաբաշխված ռուս խաղաղապահ ուժերի հետ»։

Նա հավելեց, որ նման խնդիր առաջացել է միայն Ներքին Հանդում։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ներքին Հանդում վերջին միջադեպի մասին, նշել էր ԵՄ առաքելությունն այդ հատվածում չունի հասանելիություն, այնտեղ միայն ՌԴ-ն է ներկա, որը չի կարողացել դդարեցնել միջադեպը եւ հայկական կողմը 4 զոհ է տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում սպասում են, տեսնեն՝ ժողովրդական շարժումն ինչ արդյունքներ կգրանցի, ըստ այդմ  կորոշեն իրենց քայլերը. Դանիելյան
Մարդկանց, որոնք անհնազանդության ակցիաների մեջ են եղել,  ասում են՝ ձեզ աշխատանքից կազատենք, դուք պատասխանատվության կենթարկվեք…
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար
Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում; Հարցրի, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Կ․Շահինյանի...
Շփումներն Ալմաթիում ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների հունով. Զախարովա
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի բանակցությունները...
Մոսկվան ողջունում է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաիթիում անցկացրած բանակցությունները
Ռուսաստանը ողջունում է արտգործնախարարների բանակցությունները...
Այսօր լրանում է սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետը. Ե՞րբ է այն ստորագրվելու
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ սահմանազատված հատվածների արձանագրության...
Կիրանցում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռևս չեն վերսկսվել. Բնակիչ
Այս պահին աշխատանքներ չեն ընթանում, մարդիկ ուղղակի սպասում են՝ թե ինչ է լինելու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ