News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ փետրվարի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց:

Ըստ հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի՝ բավականին ծավալուն աշխատանք է կատարվել եւ այս ընթացքում բազմաթիվ առաջարկություններ, դիտարկումներ են ներկայացվել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, Կառավարությունից, տարբեր մասնագիտական կազմակերպություններից: Նա առաջարկեց լրամշակման նպատակով հետաձգել օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

Բաթոյանն առաջարկեց նախագիծն ավելի ուշ ընդգրկել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ ասաց, որ հանձնաժողովի նիստն է հետաձգվում, մինչև կներկայացվի նախագծի լրամշակված տարբերակը, և ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգ այն չի ընդգրկվի։

Հիշեցնենք, որ նախագծում ներմուծված է  «զուգընկեր»  հասկացությունը և տված է դրա սահմանումը. ««Զուգընկերը» անձ է, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը, անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ