News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը կառավարությանը կոչ է արել կրճատել աշխատանքային շաբաթվա տևողությունը։ Այս մասին ասվում է խորհրդարանի մամուլի հաղորդագրության մեջ։

Բանաձև, որը օրենք չէ, կողմ է քվեարկել 169 պատգամավոր, դեմ՝ 33, ձեռնպահ՝ 143։ Առաջարկը կաբինետին կոչ է անում «սոցիալական երկխոսության հրատապ գործընթաց» սկսել, որը կփոխի աշխատանքային օրենսգիրքը՝ աստիճանաբար կրճատելու աշխատանքային ժամերը՝ սկսելով 2024 թ-ին «նորմալ աշխատանքային շաբաթի առավելագույն տևողությունը» 38,5 ժամ սահմանելուց:

Նախկինում իսպանական կոալիցիոն կառավարության մաս կազմող կուսակցությունները պայմանավորվել էին կրճատել աշխատանքային շաբաթը մինչև 38,5 ժամ՝ 2024 թվականին, իսկ 37,5 ժամ՝ 2025 թվականին։ Ենթադրվում է, որ աշխատակիցների աշխատավարձերը կմնան նույն մակարդակի վրա։ Բացի այդ, նման նախաձեռնության արդյունքները կվերլուծվեն աշխատանքային ժամերի հետագա կրճատման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ