News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյեն Լեկորնուի հետ Հայաստան են մեկնել նաև պաշտպանական ընկերությունների, այդ թվում՝ MBDA-ի, Nexter-ի, Safran-ի, Thales-ի և Arquus-ի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Պարբերականը գրում է, որ Հայաստանը հեռանում է Մոսկվայի հետ իր պատմական հարաբերություններից, իսկ Փարիզը ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը Ռուսաստանի նախկին դաշնակից երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում և Կենտրոնական Ասիայի հանրապետություններում։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Երևան, ըստ պարբերականի, «Հայաստանի հետ Ֆրանսիայի պաշտպանական կապերի խորացման նշան է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ