News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռը, որով նա մեկնել է բրազիլական Ռիո դե Ժանեյրո, վախեցել են լիցքավորել հնարավոր պատժամիջոցների պատճառով։ Այս մասին գրում է Aero telegraph-ը։

Աղբյուրի տվյալներով՝ կերոսինի մատակարար Vibra Energia-ն հրաժարվել է լիցքավորել ռուսական Իլ-96-ը։ Ընկերությունը վախենում էր ԱՄՆ երկրորդական պատժամիջոցներից։ Valor Economico թերթը նշել է, որ լիցքավորման անհնարինության պատճառով Լավրովի հանդիպումը Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ մայրաքաղաքում վտանգված է։

Ինքը՝ Լավրովը, «Կոմերսանտ»-ին տված մեկնաբանությունում հայտարարել է, որ բրազիլացի գործընկերները լուծել են խնդիրը։ Ռուս դիվանագետը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է հասնելու Բրազիլիայի մայրաքաղաք։ Aero telegraph-ի փոխանցմամբ՝ Լավրովը Ռիո դե Ժանեյրո կմեկնի որպես Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի  ուղեկից։

«Այնպես է պատահել, որ այստեղ՝ Բրազիլիայում, գործնականում չկան ընկերություններ, որոնք լիցքավորում են ինքնաթիռներ, որոնք չեն պատկանում արևմտյան կորպորացիաներին։ Սա նաև լավ օրինակ է հասկանալու համար, թե ինչպես է աշխարհաքաղաքականությունն ազդում ոչ միայն տնտեսության, այլ նորմալ միջպետական հարաբերությունների վրա»,- պարզաբանել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ