News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ԵՊՀ-ում, այսօր` նոյեմբերի 7-ին,  բացվել է հայ-հնդկական տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիանեռրի կենտրոն՝ Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում: Բացմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնի նպատակն է խորացնել երկկողմանի համագործակցությունը ՏՀՏ ոլորտում եւ նպաստել երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը, կազմակերպել համատեղ հետազոտական աշխատանքներ եւ այլն:

Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այն նոր թափ է հաղորդելու ՏՀՏ ոլորտի հեզատոզատական աշխատանքներին եւ ուսումնական ծրագրերի իրականացմանը: Նշելով, որ կենտրոնի դասախոսները վերապատրաստում են անցել Հնդկաստանում եւ ուսումնասիրել դասավանդման ոլորտի նոր մեթոդները, վարչապետն ընդգծել է, որ նրանց կուտակած փորձն օգտակար է լինելու նաեւ Գյումրիի տեխնոպարկի զարգացման աշխատանքներում:

Ի դեպ, կենտրոնը համալրվել է PARAM գերհամակարգչով, որը տարածաշրջանում միակն է: Այն, վարչապետի խոսքով, բացառիկ հնարավորություն է ստեղծելու առաջին հերթին նոր հետազոտական աշխատանքների իրականացման համար:

Կենտրոնը ապահովվել է անհրաժեշտ ենթակառուցվածքներով, բարձրակարգ  փորձագետներով եւ համակարգչային անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: 

Կենտրոնի ստեղծման եւ գործունեության ծրագրի գործընկերն է Երեւանի պետական համալսարանը: Կենտրոնի հիմնման աշխատանքներին աջակցել է նաեւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ