News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հանդիպեց CaseKey մրցույթի 4 մասնակցի հետ, որոնք գարնանը կմեկնեն Բուդապեշտ մասնակցելու Կորվինի անվան համալսարանի բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթին։

Բանկը հովանավորելու է CaseKey 2023 բիզնես խնդիրների լուծման մրցույթի հավաքական թիմի մասնակցությունը գարնանը Բուդապեշտում կայանալիք միջազգային մրցույթին՝ CUBE 2024-ին։

Բանկի ղեկավարը հետաքրքրվեց մրցույթի նախապատրաստական աշխատանքներով, իսկ երիտասարդները կիսվեցին իրենց ոգևորությամբ և ակնկալիքներով: Թիմի անդամներն նշեցին, որ մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց առջև դրված խնդրին ու ամեն ինչ կանեն՝ լավ արդյունք գրանցելու համար։

Իր հերթին, Հայկ Ստեփանյանը պատասխանեց նրանց բոլոր հարցերին ու հաջողություն մաղթեց։

«Վստահ եմ՝ թիմը նախապատրաստվել է մրցույթին լավ ներկայանալու համար։ Սա նաև փորձի փոխանակման առիթ է, հնարավորություն՝ ծանոթանալու այլ երկրներից իրենց հասակակիցների մտածելակերպին, նրանց առաջարկած լուծումներին, ինչպես նաև իմանալու, թե ինչ բիզնես մոդելներով են աշխատում եվրոպական ընկերությունները»,- ասաց Հայկ Ստեփանյանը։

CaseKey մրցույթի համահիմնադիր  Արշակ Կարապետյանը կարևորեց Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը, որը նպաստում է միջազգային թիմի մասնակցությանը CUBE 2024-ին։

«Այս համագործակցությունն ընդգծում է Բիբլոս Բանկ Արմենիայի հանձնառությունը՝ խթանելու տաղանդների ու նորարարության ձևավորումը Հայաստանի կրթական ոլորտում: Շնորհակալություն եմ հայտնում նաև գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանին՝ մեր ուսանողների աճի գործում կատարած անձնական ներդրման համար, որն իսկական առաջնորդության վառ օրինակ է: Այս հնարավորությունը զարգացնում է մեր ուսանողների հմտությունները և նպաստում Հայաստանի կրթական լանդշաֆտի միջազգայնացմանը: Մեր թիմին մաղթում ենք հաջողություն»,- ասաց Արշակ Կարապետյանը։

Հանդիպման ավարտին մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրը որպես նվեր ստացավ ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գիրքը, որի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը հովանավորել է Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում։

Հիշեցնենք, որ CaseKey մրցույթը բիզնես խնդիրների լուծման եզակի ձևաչափ է, որի գլխավոր գործընկերը 2023 թվականին Բիբլոս Բանկ Արմենիան էր: CaseKey 2023-ին մասնակցեց ավելի քան 200 խելացի երիտասարդ, որոնք մրցույթի շրջանակում ծանոթացան տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատեցին իրական բիզնես խնդիրների լուծման վրա:

Բիբլոս Բանկ Արմենիան, մշտապես կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը, շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:

DSC_2478.JPG (179 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԿԲ-ն հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 18 տոկոս
Ռուսաստանի Բանկն իր առաջիկա նիստերում կգնահատի հիմնական տոկոսադրույքի հետագա բարձրացման նպատակահարմարությունը
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով քարտերի թողարկումը համահունչ է Յունիբանկի՝ սպորտի և առողջ ապրելակերպի հանրայնացմանն ուղղված ծրագրին...
300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից (ֆոտո)
Արև, ամպեր, տուն, մայրիկ ու հայրիկ և բոլոր բնակարաններում շատ կոնֆետներ, ահա այսպես են պատկերել փոքրիկներն ապագա համալիրը կտավների վրա...
Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել
Ամսագիրն ընդգծում է 2023թ․ ընթացքում բանկային հիմնական ծառայությունների ոլորտում Ամերիաբանկի ամուր դիրքն ու կայուն աճը...
Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար  
Արշավին կարող են մասնակցել մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտով...
ՌԴ Կենտրոնական բանկին առաջարկել են ռուսական փողերի վրա պատկերել ուկրաինական գրավված քաղաքները
Լանտրատովան կոչ է արել ռուսական ռազմական տեխնիկան պատկերել մեկ և երկու ռուբլի արժողությամբ մետաղադրամների վրա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ