News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Գերմանացի հնագետները Նյուրնբերգում հավանաբար հայտնաբերել են Գերմանիայի ժանտախտի ամենամեծ գերեզմանատունը: Դա Եվրոպայում կարող է լինել երկրորդ ամենամեծ նման զանգվածային գերազմանատունը՝ Ավստրիայի Սենտ Պյոլտեն քաղաքի ժանտախտի գերեզմանատնից հետո: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։

Ըստ «dpa» լրատվական գործակալության՝ 1632-1633 թվականների ժանտախտի ժամանակ Նյուրնբերգում մահացել է ավելի քան 15 հազար մարդ։ Գիտնականները ենթադրում են, որ այժմ հայտնաբերված գերեզմանատանն այս համաճարակի՝ մինչև մեկուկես հազար զոհերի մնացորդներն են ամփոփված։

Նյուրնբերգի Սուրբ Ջոն թաղամասում նոր ծերանոցի կառուցման վայրում են պեղումներ իրականացվում։ Հուղարկավորությունների հետքերը հայտնաբերվել են անցյալ տարվա օգոստոսին՝ շինարարական հրապարակի նախապատրաստման ժամանակ։

Գիտնականները հայտնաբերել են հագուստի պահպանված կտորներ, որոնցով մարդկանց իջեցրել են գերեզմանափոսեր, մի քանիսին փաթաթել են թաղանթներով։ Կմախքներից մի քանիսի վնասվածքները վկայում են այն մասին, որ դրանք կարող են հասցված լինել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գետնին բախված ռումբի հետևանքով։

Նման համաճարակների ժամանակ զանգվածային հուղարկավորումները սովորաբար տեղի էին ունենում քաղաքներից դուրս։ Քիչ տեղեկություններ են պահպանվել դրանց գտնվելու վայրերի մասին։ Նյուրնբերգում հատուկ գերեզմանատուն է ստեղծվել և օգտագործվել սև մահվան համաճարակի ժամանակ։ Գիտնականները նաև ենթադրում են, որ 19-րդ դարում Նյուրնբերգի՝ խոլերայից մահացած բնակիչներին հուղարկավորել են նույն տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ