News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ին ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Տպել
Ամենաշատ