News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության 153 իրավաբանական և 10 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնում է Կանադայի կառավարության կայքը։

Պատժամիջոցների ցանկում են ներառվել ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Անդրեյ Ֆիլատովը, ձեռնարկատերեր Լեոնիդ Լևիտինը, Անդրեյ Ֆիլատովը, Նիկիտա Միշինը, Անդրեյ Մոլչանովը, Անդրեյ Բոկարևը, Կոնստանտին Խամլայը, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները, Վլադիմիր Պավլովը։

Բացի այդ, Կանադայի սահմանած պատժամիջոցների տակ են հայտնվել  «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը, ռուսական «Ուղղաթիռների համակարգեր» ընկերությունը, փորձարարական-կոնստրուկտորային բյուրոն (ՀԿԲ),   «Օդատիեզերական համակարգեր»-ը, Ս.Վ. Իլյուշինի անվան ավիացիոն համալիրը, Ռուսաստանի ԴՕՍԱԱՖ-ը, «Հայրենասեր» ռազմահայրենասիրական պարկը:

Փետրվարի 23-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։

Նույն օրը Եվրամիությունն ընդունեց հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ