News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Վալենսիայում (Իսպանիա), բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել. զոհերի թիվը հասել է 10-ի, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Հրդեհն սկսվել է հինգշաբթի երեկոյան Էլ-Կամպանար հարուստ շրջանում։

Մոտ 100 տուժածներ ուրբաթ երեկոյան տեղավորվել են հյուրանոցներում։

Շաբաթ օրը Վալենսիայի քաղաքապետարանում կհայտարարվի լռության րոպե, ընդհանուր առմամբ հայտարարվել է սգո երեք օր։

Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հրդեհն սկսվել է աշտարակներից մեկի չորրորդ հարկում, բայց պատճառը չեն նշել։ Սկսվել է հրդեհի փաստով հետաքննություն։

Երկու աշտարակից բաղկացած շենքը, որոնք միանում են «համայնապատկերային վերելակով», կառուցվել է 2008թ.։ Ունի 138 բնակարան, տեղեկացրել է El Pais թերթը։

Տեղի բնակիչները նվիրաբերել են հագուստ, ուտելիք եւ դեղեր ողջ մնացած բնակիչներին, որոնք կորցրել են ունեցվածքը հրդեհի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ