News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնվել է մորը, հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Շատ շնորհակալ ենք բոլորին, ովքեր դա պահանջեցին մեզ հետ:

Լյուդմիլա Իվանովնան դեռ Սալեխարդում է։ Հուղարկավորությունը դեռ նշանակված չէ։ Մենք չգիտենք, արդյոք իշխանությունները կմիջամտե՞ն, որպեսզի դրանք կատարվեն այնպես, ինչպես ընտանիքն է ցանկանում և ինչպես արժանի է Ալեքսեյը։ Լուրը հայտնվելուն պես կտեղեկացնենք ձեզ»,- գրել է Յարմիշը X-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Նավալնիի մայրը հայտնել էր, որ իրեն ստիպում են համաձայնել որդու գաղտնի հուղարկավորությանը։

«Ինձ մոտ նրան հրամաններ են գալիս՝ կամ Կրեմլից, կամ Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատից։ Ուզում են, որ դա արվի թաքուն, առանց հրաժեշտի։ Ինձ ուզում են տանել գերեզմանոցի ծայրամաս, թարմ գերեզման ու ասել՝ ահա քո տղան է պառկած։ Ես համաձայն չեմ սրան»,- ասել է Լյուդմիլա Նավալնայան։

Նրա խոսքով՝ իրեն ասել են, որ եթե չհամաձայնվի Նավալնիի գաղտնի հուղարկավորությանը, «նրա մարմնի հետ ինչ-որ բան կանեն»։ «Քննիչ Վարապաևը բացեիբաց ասաց ինձ, որ ժամանակը ձեր կողմը չէ, դիակը քայքայվում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ