News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը Ալժիրի Միջերկրական ծովի ափին տեղի է ունեցել  աշխարհի ամենաբարձր մինարեթով մզկիթի հանդիսավոր բացումը, հայտնում է AP-ն։

2010-ականներին չինական շինարարական ընկերության կառուցած «Ալժիրի մեծ մզկիթն» ունի աշխարհի ամենաբարձր մինարեթը՝ 265 մետր:

Այն աշխարհի երրորդ ամենամեծ մզկիթն է և ամենամեծը իսլամի սուրբ քաղաքների սահմաններից դուրս՝ 120,000 մարդ տեղավորող աղոթասրահով:

Մզկիթի դիզայնը միավորում է արաբական և հյուսիսաֆրիկյան մոտիվները՝ ի պատիվ ալժիրյան ավանդույթների ու մշակույթի, ինչպես նաև ունի ուղղաթիռի հարթակ և գրադարան, որտեղ տեղավորվում է մինչև 1 միլիոն գիրք:

Նախագծի պաշտոնական արժեքը կազմել է 898 մլն դոլար։

Մզկիթն ի սկզբանե եղել է երկրի նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի նախագիծը, որն  այն նախագծել էր որպես ամենամեծը Աֆրիկայում: Նա ցանկանում էր, որ դա լինի իր ժառանգությունը և  անվանել էր «Աբդելազիզ Բուտեֆլիկայի մզկիթ»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ