News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Նորայր Շողիկյանը նշանակվել է մամուլի քարտուղար: Այս պաշտոնում նա կփոխարինի ծննդաբերության ժամանակավոր արձակուրդում գտնվող Մարիամ Մելքումյանին:

Նորայր Շողիկյանը 2016-2022թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրի ու PR և հաղորդակցային տեխնոլոգիաների մագիստրոսական կրթական ծրագրերը:

2018-2021թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, որպես թղթակից:

2019-2020թթ. զբաղեցրել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենի ռեֆերենտի պաշտոնը՝ կատարելով մամուլի խոսնակի պարտականությունները:

2020-2021թթ. եղել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ քարտուղարության մասնագետ՝ կատարելով մամուլի խոսնակի պարտականությունները:

2021-2024թթ. աշխատել է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, որպես լրատվական ծառայության տնտեսական և քաղաքական լրագրող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ