News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է վավերացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մոտ 20 մլն դոլար ծավալով սուբսիդավորման ծրագիրը։ Այս մասին Ազգային ժողովում, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, համապատասխան արձանագրության քննարկման ժամանակ, փետրվարի 26-ին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Նարեկ Տերյանը։

Այդ նախագծի շրջանակում աջակցությունը տրամադրվում է որպես վարկային տոկոսի սուբսիդավորում։ Ընդ որում՝ սուբսիդիայի չափը հավասար է լինելու Կենտրոնական բանկի հաշվեդրույքի չափին։ «Միեւնույն ժամանակ, ձեռնարկատերերը կկարողանան դառնալ այդ ծրագրի մասնակից միայն մի պայմանով. եթե վարկերի տոկոսադրույքը չգերազանցի +6,5 տոկոս կարեւոր հաշվեդրույքի ամփոփ տոկոսը»,- նշել է Տերյանը։

Բյուջեն ծրագրրի շրջանակում 2024թ. կկազմի 20-22 մլն դոլար։ Յուրաքանչյուր բիզնես միավորի կարող է հատկացվել աջակցություն տարեկան մինչեւ 3,8 մլն ռուբլու չափով։ Այնուամենայնիվ, կա պայման։ Նախագիծը պետք է հաշվարկվի  ոչ ավելի, քան 5 տարով։ Մասնավորապես, նախագիծը պետք է իրականացվի երեք կամ ավելի անդամ պետությունների մասնակիցների կողմից»,- տեղեկացրել է փոխնախարարի պաշտոնակատարը։

Նախագծին կարող են մասնակցել արդյունաբերության 26 ճյուղերի ընկերություններ, մասնավորապես՝ թեթեւ արդյունաբերության ճյուղից, վերականգնվող էներգետիկայի եւ էներգիայի կուտակման համակարգերի ոլորտից, ինչպես նաեւ ոսկերչությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը ԵԱՏՄ շուկաներ. Միշուստին
Բելառուսն ու Ղազախստանը՝ ավելի քան կրկնապատկել, Ղրղզստանը՝ եռապատկել...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին
Նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր...
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար, եւ դա հաստատում է վիճակագրությունը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար...
Վերջին երկու տարում ՀՀ ապրանքաշրջանառության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Թավադյան
Նշվել են Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին...
Ղազախստանի դեսպանը նշել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Դեսպանի խոսքով, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում...
Արեւմուտքի պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար. Մանասերյան
Ներկայացվել են 2024թ. զարգացման հեռանկարները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ