News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 16-ին կալանավայրում սպանված Ալեքս Նավալնիին հանրային հրաժեշտը նախատեսվում է անցկացնել այս աշխատանքային շաբաթվա վերջին՝  այսինքն՝ մարտի 1-ից առաջ։ Սա հետևում է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի հաղորդագրությունից։

«Մենք դահլիճ ենք փնտրում Ալեքսեյին հանրային հրաժեշտ տալու համար։ Ժամանակը՝ այս աշխատանքային շաբաթվա ավարտը: Եթե ​​ունեք համապատասխան տարածքներ, խնդրում ենք կապվել մեզ հետ»,- գրել է Յարմիշը X սոցիալական ցանցում։

Ալեքսեյ Նավալնիի մարմինը նրա մորը՝ Լյուդմիլա Նավալնայային է հանձնվել քաղաքական գործչի մահից հետո՝ իններորդ օրը՝ փետրվարի 24-ին։ Ռուսական իշխանությունները հրաժարվում էին դիակը հանձնել՝ պատճառաբանելով, որ կատարվում է նախաքննական ստուգում։

Ալեքսեյ Նավալնիի մերձավորները հայտնել են, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն ասել են, որ Լյուդմիլա Նավալնայային կտան որդու մարմինը, եթե նա համաձայնի թաղել նրան գաղտնի և առանց հրապարակային հրաժեշտի։ Նավալնիի մայրը հրաժարվել է կատարել Քննչական կոմիտեի պահանջները։

Մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ճնշում չի գործադրել Ալեքսեյ Նավալնիի մոր վրա՝ կապված Նավալնիի առաջիկա հուղարկավորության հետ։ Բացի այդ, Պեսկովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մարմնի արտահանձնման վերաբերյալ որոշում չի կայացրել, քանի որ «պետության ղեկավարը որևէ կերպ չի կարգավորում այդ հարցերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ