![](img/news/80/94/21/default.jpg)
Վարչապետ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշում է ստորագրել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
- Պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։
Միջգերատեսչական հանձնաժողովը կնախագահի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: