News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանին։ Հայտբնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, Համլետ Լևոնյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ, անվտանգ ու խաղաղ ծառայություն:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում բարեխիղճ ծառայության և այլ երկրների ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումների պատշաճ իրականացման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ