News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Փետրվարի 19-26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4742 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 228 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 269 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 221, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 224, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 123, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 997 և 1733 այլ իրավախախտումներ։ 112 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 192-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 139-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 194-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 97 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15671 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 250 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 204, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 838 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 78, չամրակապված վարելու՝ 2474, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 256, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 526, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 356, արագության գերազանցման՝ 1846 և 4566 այլ իրավախախտումներ։

724 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1491-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1191-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 53-ը՝ բեռնատարներ, 440-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի դրանից՝ տարբեր կասկածներվ ձերբակալվել ու բաժիններ է տարվել 55 անձ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ