News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են հրապարակել վերընտրված նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորանքները։

Այսօր Մոզամբիկի եւ Մալդիվների նախագահների շնորհավորանքների կողքին հայտնվել է նաեւ հակիրճ տեղեկություն ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի շնորհավորանքի մասին։ «Միավորված Ազգերի Կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիեւին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով»,- մեջբերել է APA-ն տեղեկությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Տեղեկությունը ձեւով կարճ է, բայց խոր՝ բովանդակությամբ։ Միջազգային բարձր կարգի պաշտոնյան, որը կոչված է պաշտպանելու փախստականների իրավունքները, շնորհավորում է դիկտատորին, որի մեղքով ավելի քան 120 հազար հայեր դարձել են փախստական։ Կամ Ալիեւի մամուլի ծառայությունն է չափից շատ ջանացել՝ Ֆիլիպիո Գրանդեին վերագրելով շնորհավորանքը, որը նա չի ուղարկել, կամ Ֆիլիպո Գրանդին չպետք է զբաղեցնի փախստականների գերագույն հանձնակատարի պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ