News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկումներին չեմ մասնակցել, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանը կպաշտպանի իր երկրի սահմանները։

«Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք: Մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան Ղարաբաղ՝ ի՞նչ արեցին. հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, դա՞ էր պաշտպանել: Մի օր էլ գան «Զվարթնոց»-ից ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,-ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ գուցե պետք է ռուսական ռազմակայանը հանե՞լ Հայաստանից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Շատ եք գնում առաջ, շատ եք շտապում: Կքննարկենք, կհասկանանք: Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնել»:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ հիմքով են ռուս զինվորականները կանգնած Ներքին Հանդում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ իրավական հիմքի վերաբերյալ, բայց պետք է ասեմ, որ դա նույնպես քննարկման առարկա է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ...
Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինին. Սա ի՞նչ շիլափլավ է. Էդմոն Մարուքյան
Սա Հայաստանում ներկայացվում է որպես հաղթանակ, մեծ ձեռքբերում...
«Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը
Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը...
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Ամենաշատ