News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստին կարճ դիրքորոշում հայտնեցին Քոչարյանն ու Ասատուրովը։

«Ինձ ծեծող ոստիկանները նստած են այնտեղ, իսկ ես՝ այստեղ։ Այսպիսի դրվածքով գործը մտել է դատարան։ Ավելին, սա պաշտպանոծ դատախազներ են հայտնվել, եթե մենք  ունենք դատախազներ,  որոնք մտնում եմ սրա տակ, նրանց բարոյականությանը չեմ ուզում անդրադառնալ։ Ընդամենը ձեւական դատական նիստ է»,- իր խոսքում նշեց Լեւոն Քոչարյանը։

Ասատուրովն էլ իր հերթին նշեց, որ իրեն մեղադրում են տեսագրությունում եղածի մեջ, որում, ըստ իրեն, ինքը անօրինական ոչինչ չի արել.

«Ես իմ խաղաղ անհնազանդության ակցիան եմ արել՝ Արցախը մեկ օր առաջ հանձնվելուց առաջ։ Անկեղծ ասած՝ ես հպարտ եմ, որ այս գործով հայտնվել եմ մեղադրյալի աթոռին»։

Նշենք, որ այսօրվա նիստում ներկայացվել է դատախազ Արթուր Դանիելյանին վարույթից հեռացնելու մասին միջնորդություն, ինչը դատարանը մերժել է։ Որպես միջնորդության հիմք փաստաբանները ներկայացրել են այն, որ Դանիելյանը նախկինում Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին որպես տուժող պաշտպանել է մեղադրանքը։ Դատախազը հրաժարվել է խոսել իր և Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ հարաբերություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը
Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ