News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել, որ իրենց նախաձեռնած Կին առաջնորդների միջազգային ակումբի շրջանակներում ԱԺ 3 խմբակցությունների 22 կին պատգամավոր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթի հետ։

Ընդդիմ«Կին առաջնորդների միջազգային ակումբը բոլոր 3 խմբակցությունների 22 կին պատգամավորների համար ապահովում է բաց հարթակ՝ խորհրդարանական խմբերի եւ հանձնաժողովների ճնշումներից հեռու։ Այստեղ կին պատգամավորները կարող են փորձի փոխանակում իրականացնել, կատարելագործել իրենց հմտությունները եւ զարգացնել համագործակցությունը կուսակցությունների միջեւ»,- նշված է տեքստում։ Փաստորեն, ԱԺ իշխանական եւ ընդդիմադիր կանանց միմյանց հետ ազատ շփվելուն, համագործակցելուն խանգարում են իրենց քաղաքական ուժերը եւ ԱԺ հանձնաժողովները:

Ասենք՝ «Հայաստան» խմբակցությունում Արմինե Կյուրեղյանին, Ասպրամ Կրպեյանին, «Պատիվ ունեմ»-ում Թագուհի Թովմասյանին թույլ չեն տալիս ԱԺ պատերի ներսում եւ, առհասարակ, շփվել իշխանական տիկնանց հետ, եւ այդ երանելի իրողությունն ապահովում է ամերիկյան կառույցը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել
Վահան Սարգսյանը, անդրադառնալով ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման և պետությանը...
«Հրապարակ». Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին
Արդյունքում հայկական արբանյակը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի Հանրապետությանը եւ խանգարել է այլ...
«Հրապարակ». «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել
Մեր լրագրողը հարց է ուղղել շարժման առաջնորդներից մեկին` Գառնիկ Դանիելյանին, հարցնելով` գուցե արդեն...
«Ժողովուրդ». Փաշինյանը 2014-ից «Հայկական ժամանակ» թերթը գրանցել է զոքանչի անունով
Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները «իրական շահառուների», ««կեղծ» իրական շահառուների» գծով...
«Հրապարակ». Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում
Կուսակցության հիմնադիրները քոչարյանականներ են՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ: Նախաձեռնող խմբի...
«Հրապարակ». Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից
Մեզ պատմեցին, որ միջադեպերն այնքան են հաճախացել, որ շինարարները ժամերով պարապուրդի են մատնվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ