News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ՌԾՈւ-ն եւ թմրանյութերի դեմ պայքարի գրասենյակը համատեղ գործողության շրջանակում բռնագրավել են 3,3 տոննա մաքսանենգ թմրանյութ։ Այս մասին տեղեկացրել է ՌԾՈւ մամուլի ծառայությունը։

«Հնդկաստանի ՌԾՈւ-ն Թմրանյութերի դեմ պայքարի գրասենյակի հետ համատեղ կալանավորել է կասկածելի նավ, որը տեղափոխում էր 3,3 տոննա մաքսանենգ թմրանյութ (ավելի քան 3 տոննա հաշիշ, 158 կիլոգրամ մետամֆետամին եւ 25 կիլոգրամ մորֆին)։ Սա վերջին տարիներին ամենամեծ խմբաքանակն է՝ մաքսանենգ ապրանքի ծավալի առումով»,- նշվել է ՌԾՈւ հայտարարությունում։

Բռնագանձումը տեղի է ունեցել երեքշաբթի, չի նշվել, սակայն, թե որ ծովի ջրավազանում է հայտնաբերվել նավը։ Գործողությունն սկսվել է այն բանից հետո, երբ ՌԾՈւ Boeing P-8 Poseidon պարեկային հականավային ինքնաթիռը նկատել է կասկածելի նավը։

Անձնակազմը հանձնվել է իրավապահ մարմիններին, որոշ տվյալներով՝ խոսքը անունը չնշված պետության հինգ քաղաքացիների մասին է։ Բռնագանձված թմրանյութերի արժեքը գնահատվում է 120 մլն դոլար։ Թմրանյութերի դեմ պայրքարի գրասենյակը մտադիր է օրվա երկրորդ կեսին մամուլի ասուլիս կազմակերպել գործողության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ