News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Կակաոյի հատիկների համաշխարհային գինը հասել է նոր առավելագույնի, Intercontinental Exchange բորսայում գինն ավելացել է՝ մեկ տոննան 6 929 դոլար, տեղեկացրել է Ecofin գործակալությունը։

Տարեսկզբից կակաոյի հատիկների գնի ավելացումը կազմել է 54,4 տոկոս տարեկան կտրվածքով, նշել է գործակալությունը։ Կակաոյի հատիկներն այսպիսով դարձել են գյուղատնտեսական ապրանքների գնի աճի համաշխարհային առաջատարը։

Կակաոյի հատիկների ընդլայնված պահանջարկը պահպանվում է թրեյդերների մտավախությամբ, որ դրանք անբավարար են եղել Գանայում եւ Կոտ դ՛Իվուարում ցածր բերքատվության պատճառով։ Կակաոյի հատիկների դեֆիցիտը ընթացիկ տարում գնահատվում է 350 հազար տոննայի մակարդակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ