News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Թե գյուղացիներն ինչ են տեսել կամ ինչ են ասում, դա դեռ ճշտելու խնդիր ունի, բայց փաստն այն է, որ մեկ հոգի զինված ադրբեջանական կոմից սահմանն անցել է եւ մեր կողմից վնասազերծվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Շուտով Քննչական կոմիտեն հայտարարություն կանի, թե ինչ հոդվածներ են դնում: ԱԱԾ-ն իր հայտարարությունն արդեն արել է եւ օրվա ընթացքում դուք տեղեկացված կլինեք նաեւ հոդվածների բովանդակությանը, ինչի համար են դրանք դրված: Ադրբեջանն էլ չի հերքում, որ խոսքը մեկ հոգու մասին է, երկրորդ անձ չկա»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է զինված ադրբեջանցին կարողացել հատել սահմանը, Քոչարյանը պատասխանեց. «Բազմաթիվ հատվածներ կան մեր պաշտպանական գծերի միջակայքում, որ կարող են ցանկության դեպքում անցնել, բայց շատ կարեւոր է, որ անցնելուց հետո մեր համապատասխան կառույցները վնասազերծել են: Այսինքն հիմա շատ դժվար է աննկատ մեր բնագծերն անցնել: Ամեն անգամ մենք այդ բնագծերի կարողություններն ավելացնելով  համարյա հնարավորություն չենք թողնելու նման թափանցումները իրենց ցանկությամբ դառնան իրականություն:

Առաջադրվող հոդվածներից պարզ կդառնա՝ ինչ նպատակով է ինքը անցնել մեր բնագծերը: Ես կարծում եմ, որ քանի որ զենք է եղել իր մոտ, ամեն ինչ էլ կարող ենք ասել. Կարող է լինի դիվերսիա, կարող է լինի մոլորված, կարող է լինի հարբած, կարող է լինել նաեւ իրենց զորամասերում տիրող իրավիճակի արդյունք, որ նա փորձի հայտնվել մեր իշխանության ներքո»:

Քոչարյան ը հստակեցեց, որ հոդվածից է կախված լինել, թե արդյոք նրան կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. «Դրանից հետո մենք ադրբեջանական կողմի հետ ունենք հնարավորություն խոսելու: Մենք էլ գերիներ ունենք: Նախորդ դեպքում, որը վիճահարույց էր, սպանության դեպք կար, բայց տեսանք, որ գերիների փոխանակման հետ կապված գտնվեց իրավական լուծումը»:

Ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է. ԱԱԾ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ինքը վաղը կարող է մեծ էքսպանսիայի զոհ դառնալ. Հայաստանի ԱԳ նախկին նախարար
Բայց հետո, երբ հայտարարվեց, որ ժողովրդավարությունը մեր առաջնահերթությունն է, սա որոշ չափով ազդանշան...
Ղազախստանի միջնորդությունը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին. նախկին արտգործնախարար
Սա կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին...
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ...
Խաղաղությունից հետո պետք է սահմանազատում իրականացնել․ ուսանող
Այն կառույցը, որը ստեղծվել է այդ սպառնալիքը վերացնելու համար, ոչ միայն այն չի կարողանում վերացնել, այլ․․․
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը...
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր…
Ամենաշատ