News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Կարևորելով սոցիալական ոլորտի նախագծերի դերը՝ Ռոստելեկոմ Հայաստանը  հանգանակել է 3 մլն ՀՀ դրամ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին՝ Մեղրիի Տարածաշրջանային Բժշկական Կենտրոնում երեխայի զարգացման և վերականգնման ծառայություններ ներդնելու աշխատանքներ իրականցնելու համար։

Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Մեղրիի ՏՄԿ-ի տարածքում կատարել շին-վերանորոգման աշխատանքներ, կահավորում՝ ստեղծելով պայմաններ համապատասխան բուժօգնություն տրամադրելու համար, ինչպես նաև  իրականացնել մասնագետների վերապատրաստում։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ռոստելեկոմ Հայաստանը կրկին անգամ ներգրավված է մի շատ կարևոր սոցիալական նախագծում՝ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների բուժօգնությանն օժանդակելու համար։

Այս նախագիծը մեծ արձագանք գտավ մեզ մոտ, քանի որ դրա իրականացման արդյունքում Մեղրիի, Ագարակի և տարածաշրջանի գյուղերի երեխաները կօգտվեն վերականգնողական բազմապրոֆիլ ծառայություններից:

Ուրախ ենք, որ ծրագիրը բարձր է գնահատվել նաև ՀՀ Առողջապահության նախարարության  կողմից, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել վերականգնողական ծառայությունների փոխհատուցումը պետական պատվերի շրջանակներում» - նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ծրագրի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ ավարտը նախատեսվում է 2024թ-ի գարնանը: Ծառայությունների մատուցման աշխատանքները կսկսվեն 2024թ-ի աշնանը:      

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո)
Էլեկտրամոբիլների ապագան Հայաստանում կախված է ոչ միայն տեխնոլոգիաներից, այլև մեր պատրաստակամությունից՝ փոխելու ենթակառուցվածքները և մտածելակերպը...
Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը
Այս անգամ Ucom-ի աջակցությամբ 10,44 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել Նոյեմբերյանի պետական քոլեջի տարածքում...
Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը (ֆոտո)
Պակաս կարևոր չէ նաև մեր աշխատակիցների հարմարավետությունն ու լավ աշխատանքային պայմանները...
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին
Ծրագիրը եզակի հարթակ է տրամադրում սկսնակ ձեռնարկատերերին և նորարարներին՝ իրենց գաղափարներն ազդեցիկ լուծումների վերածելու համար...
Ucom ընկերությունը տեղեկացնում է
Աշխատանքերն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը...
Ucom-ը տեղեկացնում է
Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ