News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Վերջերս հանձնարարել էի, որ «լեգիտիմությունը» տերմինի հետ կապված տեղեկանք տան  ու չեմ ամաչում դրա համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժաման ակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ բառի մեջ զուտ իրավականից ու օրինականից մինչեւ սոցիալ-հոգեբանական շերտեր կան: Լեգիտիմության մեջ կարեւոր է, թե ինչպես են ընկալում ուրիշները քո ասածը: Մտքիս եկավ 2018-ի թավշյա հեղափոխությունը եւ դրանից առաջ հեղափոխության բազմաթիվ փորձերը: Տարբերությունը արտաքին միջավայրի ընկալումն է իրավիճակին:

Ես նաեւ առաջարկում եմ լեգիտիմությունը օգտագործել որպես անվտանգության ապահովման գործիք: Մեր այսօրվա քննարկվող հարցերից մեկն է, թե մեր երկրի երկարաժամկետ անվտանգությունն ինչպես ապահովենք: Ես եկել եմ այն եզրակացության, որ լեգիտիմությունը մեր ներքին օրակարգը պետք է լինի մեր դիրքորոշումների այս տեսակետից: Մենք պետք է լայն խոսակցություն ունենանք մեր հանրության հետ, որը պետք է լինի շիտակ, ուղիղ եւ դրա աղբյուրը պետք է լինի սերը Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Փաշինյանը:

Հարցին՝ արդյոք կառավարության վարած քաղաքականությունը հանրության համար լեգիտիմ է, Փաշինյանը պատասխանեց. «Խնդիրը այն է, որ վարվող քաղաքականությունը որեւէ ոլորտում ինչքանով է համապատասխանում այն կարիքներին, որոնք այսօր ունի Հայաստանն իր առջեւ: Այնտեղ, որտեղ կա լեգիտիմության հաստատման խնդիր, կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը պետք է բացատրի ժողովրդին՝ ինչ է անում եւ ինչու: Ժողովուրդը կընդունի, այդ մեծամասնությունը կշարունակի մնալ մեծամասնություն, իսկ եթե չի ընդունի՝ չի մնա: Դա է ժողովրդավարության իմաստը:

Ասում են՝ այսինչ իրավիճակում դուք ասել եք այսինչ բանը: Այդտեղ կա ռազմավարական, մարտավարական եւ կարճաժամկետ շերտը: Իսկ երբ որ այդ ռազմավարությունն առաջադրվել էր, քանի՞ մարդ կար երկրագնդի վրա, որ, օրինակ, կանխատեսում էր, որ 2022-ի փետրվարին տեղի կունենա մի իրադարձություն, որը շրջադարձային նշանակություն կունենա միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա: Այնտեղ, որտեղ կա քաղաքական առաջնորդություն, այնտեղ կա լեգիտիմությունը, եւ որտեղ կա լեգիտիմությունը, այնտեղ պետք է լինի քաղաքական առաջնորդություն»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ