News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը


Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպտասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Այդ հարցի պատասխանի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը։ Իսկ այդ հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ Այս հարցը ծագել է 2021 թվականի մայիսի, նոյեմբերի, 2022 թ. սեպտեմբերի իրադարձություններից հետո»,-ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այդ հարցը ծագել է այն համատեքստում, երբ ՀԱՊԿ-ն առաքելություն է գործուղել ՀՀ,  և այդ գործողությունների, ուսումնասիրությունների արդյունքում պետք էր տալ իրադրության գնահատական. «Ըստ էության, ՀԱՊԿ մեր գործընկերները հրաժարվել են տալ իրադրությանը գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում գործունեությունը «սառեցնելու» վերաբերյալ իր հայտարարությանը, Փաշինյանը հայտարարեց. «Արդեն մեկ տարի մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ։ ՀԱՊԿ միջոցառումներին բարձր եւ բարձրագույն մակարդակով տևական ժամանակ չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը՝ որոշումների կայացման համար, մենք դրանք չենք արգելափակում, բայց մենք դրան չենք մասնակցում մի պարզ պատճառով, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնացենք»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց նաև, թե կառավարությունը հստակ գիտի ՀՀ սահմանները՝ «դե յուրե նշանակությամբ, միլիմետրի ճշտությամբ. Ընդամենը առաջարկում ենք այդ հարցի պատասխանի տակ ստորագրել եւ հաստատել այդ պատասխանը»:

«ԵՄ-ն ՀՀ սահմանները ճանաչել է հստակ, օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայի քառակողմ հայտարարությամբ, օրինակ՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ։ ՌԴ-ն նույնպես եռակողմ հայտարարությամբ ընդունել է ՀՀ սահմանները 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության տեքստում, որի տակ կա դրված նաև ՌԴ նախագահի ստորագրությունը։ Դրանից հետո Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում ասել ենք՝ այն, ինչի տակ ստորագրել ենք, եկեք արտահայտենք որպես ՀԱՊԿ-ի պատասխանատվության արեալ։ Դա տեղի չի ունեցել։

Ես խոսում եմ 2021-2022 թվականների մասին, բայց 2023 թվականն էլ անցավ, և մենք պետք է դիրքավորվենք։ ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չէ, որ գնանք, բողոքենք։ Մենք այդ կազմակերպության լիարժեք անդամ ենք, մենք այդտեղ դիտորդ կամ հյուր չենք, որ բողոքենք»,-ասաց Փաշինյանը։

«ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը։ Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, բա ուրիշ ի՞նչ պետք է անենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ հիանալի հարաբերություններ է հաստատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Հիանալի հարաբերություններ Տասմագամբետովի հետ...
ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երեւանը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները
Երեւանը պարզություն պետք է մտցնի...
Ալմաթիում սկսվել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստը
Նիստը նախագահում է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը...
Հայաստանի մասնակցության սառեցումը կնշանակի թուլացնել ՀԱՊԿ-ի դիրքերը Հարավային Կովկասում. Գրիզլով
Իմ կարծիքով, հիմնական հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես կառուցել հենց Հայաստանի քաղաքականությունը...
ՀԱՊԿ երկրների ՊՆ նախարարները փաստաթղթեր են ստորագրել զորքերն առաջադեմ սպառազինությամբ զինելու մասին
Վերանայվել և ստորագրվել են փաստաթղթեր...
Ալմաթիում մեկնարկել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպումը՝ առանց Հայաստանի մասնակցության
Հայաստանը չի մասնակցում խորհրդի նիստին, սակայն դեմ չէ, որ Ալմաթիում սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացվեն...
Ամենաշատ