News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իր բժշկական հետազոտությունը նոր բան չի ցույց տվել՝ համեմատած 2023 թվականին արված նմանատիպ հետազոտության հետ։

«Ոչ, անցյալ տարվա համեմատ ոչինչ չի փոխվել։ Նրանք կարծում են, որ ես շատ երիտասարդ տեսք ունեմ»,- լրագրողի հարցին ի  պատասխան ասել է նա։

Բայդենը բուժզննում է անցել փետրվարի 28-ին Մերիլենդ նահանգի Ուոլթեր Ռիդ կենտրոնում։ Սպիտակ տան մամուլի կենտրոնի տվյալներով՝ այն տեւել է մոտ 2,5 ժամ։

2023 թվականի փետրվարին հերթական բժշկական զննության արդյունքների հիման վրա հրապարակվել էր նախագահի ներկա բժիշկ Քևին Օ'Քոնորի եզրակացությունը։ Փաստաթղթից հետևում էր, որ Բայդենի առողջական վիճակը թույլ է տալիս նրան առանց որևէ սահմանափակումների իրականացնել  պետության ղեկավարի գործառույթները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ