News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի իր նիստում «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների  տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում կայացրեց:

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր¬տային միջոցներ:

Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 4799 քաղաքացու, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթասպայական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետա¬նային մասնագիտություններով:

Սահմանվել է, որ վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացիներ գրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ