News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ես չգիտեմ՝ Եվրոպայի խորհուրդը դրանից ինչ կկորցնի:    Այդ մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը ժամանակ է տվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշման մասով իրավունքները վերականգնելու համար, հակառակ դեպքում զգուշացրել է լրջորեն քննարկել ԵԽ-ից ամբողջապես դուրս գալու ընթացակարգը:

«Սովորաբար, նման միջազգային կառույցներից հեռացումը հենց այդ կառույցների կողմից է դիտարկվում որպես սանկցիա: Եթե որևէ պետություն ինքն է ցանկանում հեռանալ այդ կառույցից, այդտեղ հարց է ծագում, թե ով է ընդհանրապես կորցնում»,- ասաց նա:

Դիտարկմանը ի պատասխան, թե քաղաքագիտական շրջանակները նշում են՝ Արևմուտքի և Եվրոպայի կողմից Ադրբեջանի դեմ նմանատիպ սանկցիաներն ավելի են հեռացնելու այդ երկրին, և եթե հիմա կարողանում են Ադրբեջանին բերել Բեռլինում կամ Վաշինգտոնում բանակցությունների, ապա այդ դեպքում պաշտոնական Բաքուն կարող է ընդհանրապես հրաժարվել նման հանդիպումներից, Արման Եղոյանը նախ հիշեցրեց, որ 6-7 ամիս առաջ հենց Ադրբեջանն էր, որ չէր գնում ո՛չ Գրանադա, ո՛չ Բեռլին, ո՛չ Վաշինգտոն, այսինքն՝ գործել է հակառակ տրամաբանությունը:

«Նրանց պաշտոնական խոսքում էլ ես հակառակ տրամադրությունն եմ զգում, որովհետև նորից եմ ասում՝ ամեն դեպքում, աշխարհում ընդհանրապես որևէ պետության համար, առավել ևս Ադրբեջանի նման պետությունների համար (նկատի ունեմ՝ ոչ շատ մեծ տարածքի կամ բնակչության առումով), շատ դժվար է աշխարհից կտրվել, իզոլացված ապրել կամ 1-2-ի, 3-4-ի հետ շփվել»,- ասաց նա:

Պետությունները, ըստ Եղոյանի, զարգանում են շփումների մեջ, առևտրով և այլ կապերով, այսինքն՝ իզոլացված լինելը լավ բան չէ որևէ երկրի համար, ուստի պատգամավորը չի կարծում, որ սանկցիաների սպառնալիքն Ադրբեջանին կհուշի, որ պետք է էլ ավելի իզոլացված լինել:

«Տրամաբանությունն այն է, և ոնց որ թե տրամաբանությունը հաստատվում է, և նրանց պիտի հուշի, որ ավելի հավասարակշռված քաղաքականություն վարեն:

Կան բաներ, որ իրենք ամեն դեպքում չեն կարող անել, ինչքան էլ որ, գուցե որոշակի փուլում, դրա ֆիզիկական հնարավորությունն ունենան, որ ամեն դեպքում կա կարգուկանոն, ինչպես որ դա հասկանում է այսօրվա միջազգային հանրությունը, որը խաթարված է, բայց միջազգային հանրությունը ձգտում է, որ այդ խաթարվածությունը հնարավորինս շտկվի, ոչ թե է՛լ ավելի խորանա»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միշելի խորհրդականը կփոխարինի Տոյվո Կլաարին և կզբաղվի Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ
Գրոնոն իր պարտականությունների իրականացմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից
Պատերազմին մնացել է հաշված ամիսներ. Այս տարվա աշունը վերջինը կլինի Փաշինյանի համար որպես վարչապետ. Արամ Պետրոսյան
Փոխանակ Հայաստանը փորձեր հարթել հարաբերությունները ՌԴ-ի հետ, սխալները...
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է...
Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի...
Ալիևը հասկանում է՝ որոշ ժամանակ հետո հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ավանտյուրայի հետ. Զաքարյան
ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկանացծ պահի անդրադառնալ Արցախյան...
Հայաստանը միջազգային առեւտրի սեղանին չունի խաղաքարտ ու գործիքակազմ, իսկ Ադրբեջանն ունի. Արամ Մանուկլյան
Ադրբեջանը ռուսական վառելիքի է արտահանում Եվրոպա, 100 միլիոնավոր դոլարների նավթ է գնում Եվրոպա, ադրբեջանական գազի շուրջ 30  տոկոսը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ