News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը Լեհաստանի համար վերջնականապես ապասառեցրել է 137 մլրդ եվրո, որոնք նախկինում Վարշավան չէր կարող ստանալ դատական համակարգի և օրենքի գերակայության վերաբերյալ հարցերի պատճառով: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Եվրահանձնաժողովը երկու որոշում է կայացրել, որոնք Լեհաստանին հնարավորություն են տալիս ստանալ այդ միջոցներ՝ համարելով, որ Վարշավան միջոցները ստանալու համար կատարել է երկու պահանջները. խոսքը դատական համակարգի անկախության և վերահսկողության ու աուդիտի «Arachne ՏՏ» գործիքի օգտագործման մասին է։

Լեհաստանն առաջիկա շաբաթների ընթացքում կկարողանա ստանալ ընդհանուր 59,8 միլիարդ եվրոյից առաջին 6,3 միլիարդ եվրոն։

Բացի այդ, Եվրահանձնաժողովը որոշել է, որ Լեհաստանն այս փուլում կատարել է 2022-27 թվականների ԵՄ բյուջեից միջոցներ ստանալու պահանջները՝ «համախմբման քաղաքականության», ձկնաբուծության և ներքին գործերի ծրագրերի շրջանակներում: Խոսքը մինչև 76,5 միլիարդ եվրոյի մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ