News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ-ն կմիանա այն երկրներին, որոնք պատրաստվում են ապահովել օդով Գազայի հատված հումանիտար բեռների առաքումը։

Նա, սակայն, վրիպել է՝ խոստանալով օդային միջանցքով հումանիտար բեռներ ուղարկել Ուկրաինա։ «Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կմիանա Հորդանանի եւ այլ երկրների բարեկամներին, որպեսզի ապահովի բեռների առաքումն Ուկրաինա»,- ասել է նա։ ԱՄՆ նախագահը նկատի է ունեցել Գազայի հատված բեռների առաքումը, նշել են Սպիտակ տանը։

Բայդենը, մասնավորապես, նշել է այն ծանր պայմանները, որոնցում հայտնվել է Գազայի հատվածի պաղեստինցի ժողովուրդը Մերձավոր Արեւելքում հակամարտության սրումից հետո։ Նա նաեւ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն մտադիր է  աշխատել այդ թվում եւ ծովային միջանցքներ բացելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այժմ Գազայի հատված ուղարկվող օգնությունն անբավարար է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ