News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իրաքը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, եթե Մոսկվան եւ Կիեւը նման ցանկություն հայտնեն, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցոււմ հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը։

Նա հիշեցրել է, որ  եղել է կոնտակտային խմբի կազմում, որը ձեւավորել էր Արաբական պետությունների լիգան։ Խումբը, որի մեջ մտնում են Եգիպտոսի, Ալժիրի, Իրաքի, Հորդանանի, ԱՄԷ, Սաուդյան Արաբիայի, Սուդանի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ կազմակերպության տարածաշրջանային անվտանգության գլխավոր քարտուղարը, ստեղծվել է 2022թ. մարտին։

«Այս խումբը նպատակ ունի շփվել երկու կողմերի հետ եւ ապահովել միջնորդություն։ Մենք այցելել ենք Մոսկվա եւ հանդիպել ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ, Վարշավայում հանդիպել ենք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ եւ առաջարկել միջնորդել կողմերի միջեւ, սակայն պայմանները ծայրահեղ բարդ էին»,- ասել է նա Անթալիայի Դիվանագիտական համաժողովի (ADF) շրջանակում։

«Եթե երկու կողմերը դիմեն մեզ միջնորդության խնդրանքով, մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք»,- ավելացրել է Իրաքի արտաքին գործերի նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ