News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում՝   մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հարավարևելյան 1-3 մ/վ, մարտի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-5-ին և ցերեկը, և գիշերը աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝  4-7  աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 2-ի ցերեկը, 3-5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժաներին, 7-ին սպասվում է անձրև։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +13+15։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+11,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +4+7,

Լոռիում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +6+11,

Տավուշում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +8+11, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +3+6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+13,

Արարատում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+12,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -9-12, ցերեկը՝ +13+15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10+13, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +5+9։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ