News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Օդոնգո Յեյե Աբուբախեերի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, առևտրի, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության լայն ներուժ ունեցող այլ ոլորտներում կապերի ընդլայնման հնարավորություններին։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ձևաչափերում ակտիվ շփումների, ինչպես նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կարևորությունը։

Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։

Հայաստանի և Ուգանդայի նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ