News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ընթացիկ էլեկտորալ փուլում առաջին անգամ հաղթում է հանրապետականների նախնական ընտրություններում (փրայմերիզ)։

Հեյլիի հաղթանակը Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգում կանխատեսվում է ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների ընտրաթերթիկների մոտ 99 տոկոսի հաշվարկման արդյունքում, ներառյալ Associated Press գործակալությունը, The Washington Post եւ The New York Times թերթերը, ABC եւ CNN հեռուստաալիքները։ Նրանց հաշվարկներով՝ Հեյլին օկրուգում կստանա ձայների 63 տոկոսը նախնական ընտրություններում, իսկ նրա մրցակիցը՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ մոտ 33 տոկոս։

Դաշնային օկրուգի փրայմերիզում ընտրում են պատվիրակների, որոնք Հանրապետական կուսակցության գալիք ազգային համագումարում կաջակցեն այս կամ այն թեկնածուի առաջադրմանը։ Կոլումբիա օկրուգում նախնական ընտրությունների արդյունքներով բաշխվելու են 19 պատվիրակների ձայները։ Հեյլին, ըստ ԶԼՄ գնահատականների, կստանա դրանք բոլորը։ Հանրապետականների թեկնածուի առաջադրման համար քվեարկության առաջին փուլում՝ Միլուոկիում (Վիսքոնսինի նահանգ) հուլիսի 15-18-ին կայանալիք ազգային համագումարում հավակնորդը պետք է ստանա պատվիրակների 1 215 ձայն։

Փրայմերիզում այս հաղթանակը Հեյլիի համար առաջինն էր ընթացիկ նախընտրական պայքարում։  Նա ստացել է 43 պատվիրակների աջակցությունը։ Թրամփը ստացել է պատվիրակների 244 ձայն։ Որոշ ԶԼՄ-ների գնահատականներով՝ նա կհավաքի ձայների այն քանակությունը, որն անհրաժեշտ է հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար արդեն մինչեւ մարտի 12-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ