News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մոնղոլիայում արտակարգ ցրտի պատճառով արոտավայրային կենդանիների անկումը հասել է 3 մլն-ի։ Այս մասին տեղեկացրել է երկրի արտակարգ իրավիճակների հատուկ պետական հանձնաժողովը։

Մարտի սկզբի դրությամբ երկրում սովից ոչնչացել է 3 089 420 արոտավայրային կենդանի։ Ամբողջ երկրում շարունակվում է օգնության հավաքումը տուժած անասնապահների համար, նշել է հանձնաժողովը։

Նրա տեղեկացմամբ՝ իրավիճակը կբարդացնի գարունը։ Մոնղոլիայում օդերեւութաբանների կանխատեսումներով այն միջին նորմից ավելի ցուրտ է լինելու։ Դա անբարենպաստ պայմաններ կստեղծի անասունների համար։

Մոնղոլիան այն քչաթիվ երկրներից է, որոնք պահպանել են քոչվոր անասնապահությունը։ Դա երկրի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է օգտակար հանածոների արդյունահանման եւ արտահանման հետ միասին։ 2023թ. վերջին Մոնղոլիայում, որը 3,4 մլն բնակչություն ունի, հաշվվում էր 64,7 մլն գլուխ ընտանի նախիր։

Այն պահում են որպես գոյության աղբյուր 189,3 հազար տնային տնտեսություններ։ Մոնղոլիայի աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին աշխատում է քոչվոր անասնապահությունում, որը 95 տոկոսով կախված է բնական արոտավայրերից եւ բնական աղետներից։

Դրանցից մեկը, երբ կենդանիները չեն կարողանում ձյան տակից հայթայթել կերը եւ զանգվածաբար սատկում են քաղցից ու ցրտից, մոնղոլներն անվանում են «եռք»։ 2023-2024թթ. ձմռան նման դաժան ձմեռ Մոնղոլիայում չի եղել վերջին 20 տարիներին։ 38-49 աստիճան սառնամանիքին եւ առատ տեղումների պայմաններում երկրի տարածքի 80-90 տոկոսը մնում է ձյան տակ, որի հաստությունը հասնում է 38-60 սանտիմետրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ