News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Պերուի գլխավոր դատախազությունը սկսել է նախնական հետաքննություն Նախարարների խորհրդի նախագահ Ալբերտո Օտարոլայի նկատմամբ՝ պետական պաշտոններին ծանոթ-բարեկամներին նշանակելու պատճառով։

«Գլխավոր դատախազությունը սկսել է նախնական քննություն Ալբերտո Օտարոլայի նկատմամբ, որը զբաղեցնում է Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։

Վարչապետին կասկածում են «անօրինական հովանավորչության» եւ այն գործղություններին աջակցելու մեջ, որոնք անհամատեղելի են պետծառայողի պաշտոնի հետ։ «Դա կապված է Յասիրո Վասկեսին պաշտպանության նախարարությունում վարձելու հետ»,- տեղեկացրել է գլխավոր դատախազությունը։

Panamericana Televisión հեռուստաալիքի եթերում մինչ այդ հրապարակվել էր Օտարոլայի եւ Վասկեսի խոսակցության ձայնագրությունը, որից երեւում է, որ նրանց միջեւ ռոմանտիկ կապ կա։ Վարչապետը հերքում է իր մեղքը։ Նա X-ում գրել է, որ հասկանում է «քաղաքական կոնյունկտուրայի լրջությունը», բայց հայտնել է, որ «ոչ մի անօրինական գործողություն չի կատարել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ