News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։

Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է այսօր՝ մարտի 5-ին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,– ասված է փաստաթղթում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՔՊ կուսակցության վարչությունը հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:

Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով՝ «Սիներջի» ընկերության հետ կապված գործով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ինչպես է 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը փոխվել
Ըստ ծննդի հաջորդականության՝ երրորդ և բարձր կարգի ծնունդները 2022 թվականին կազմել են հանրապետության...
Սոխը ի՞նչ արժի օրինակ, իսկ սխտորը տեղակա՞ն է. Փաշինյանը գյուղմթերքի վաճառողների հետ է զրուցել
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 784 մլն դրամ...
Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզը.Փաշինյանը Այգեշատում է
Աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից 35 մլն դրամը հատկացվել է…
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադեւոս Ավետիսյան
Հարկահավաքման ցածր կատարողականի հետևանքով արձանագրվում են պետական բյուջեի ծախսերի էական թերակատարումներ…
«1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. Այսպիսի բան չպետք է լինի». Փաշինյան (վիդեո)
Հիմա էս գազամուղը ձեզ համա՞ր են կառուցում…
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 26-ին, կազմել է...
Ամենաշատ