News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ըստ հույն գիտնականների կողմից վերլուծված տվյալների՝ այս ձմեռը Հունաստանում գրանցված ձմեռներից ամենաշոգն է եղել, ինչը սպառնում է բերքի կենսունակությանը և մտավախություն է առաջացնում ավերիչ անտառային հրդեհների հերթական ամառի մասին, հաղորդում է Reuters-ը:

Դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում միջին առավելագույն ջերմաստիճանը կազմել է 11,3 աստիճան Ցելսիուս, ինչը 1,8 աստիճանով գերազանցում է 1960-2024 թվականներին ձմռան միջին առավելագույն ջերմաստիճանը

Հունաստանի հյուսիսային շրջաններում ջերմաստիճանը բարձրացել է 7-ից 8 աստիճանով, հայտնում է Աթենքի ազգային աստղադիտարանը, որը վերլուծել է ԵՄ-ի կլիմայի փոփոխության Copernicus ծառայության տվյալները:

Սա ամենատաք ձմեռն էր 1936 թվականից ի վեր և հետևում է մի միտումի. Հունաստանը գրանցել է իր վեց ամենատաք ձմեռները վերջին 10 տարվա ընթացքում:

«Օրերի մեծ մասը ջերմաստիճանը նորմայից բարձր էր՝ միայն կարճատև ցուրտ եղանակով», - գործակալությանը ասել է ազգային աստղադիտարանի գիտական ​​ղեկավար Կոնստանտինոս Լագուվարդոսը:

«Սա նոր իրողություն է, և մենք պետք է դրան լուրջ վերաբերվենք։ Կլիմայի փոփոխությունը միանշանակ տեղի է ունենում»,- հավելեց նա:

Տվյալներն անհանգստություն են առաջացնում Հունաստանում, որը Եվրոպայի կլիմայական փոփոխություններից ամենաշատ տուժած երկրներից մեկն է, որտեղ անցած ամառ անտառային հրդեհները խլեցին առնվազն 20 մարդու կյանք:

Աշնանը հորդառատ, ռեկորդային անձրևների հետևանքով հեղեղումներ առաջացան և ավերվեցին տներ, արոտներ և ցանքատարածություններ:

Ըստ Կոպեռնիկոսի՝ անցյալ տարին եղել է մոլորակի վրա ամենաշոգը՝ գրանցված պատմության մեջ և, հավանաբար, վերջին 100 հազար տարվա ընթացքում։

Գիտնականներն ասում են, որ Հունաստանի տաք ձմեռը՝ զուգորդված ցածր տեղումների և ցածր խոնավության հետ, կարող է հանգեցնել ամռանն ավելի շատ անտառային հրդեհների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ