Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռսուլկոնին հայտնել է իր հրաժարականի ժամկետները եւ պայմանները. նա պատրաստ է կրկնել հունական սցենարը, քանի որ երկրի խորհրդարանը կընդունի բյուջետային տնտեսության ծրագիրը, որը առաջարկվել է Եվրամիության կողմից: Այդ հարցը համաձայնեցվել է երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ:
Լրագրողների հետ հարցազրույցում Բերլուսկոնին հայտարարել է, որ այդ ֆինանսական օրենքի ընդունումից հետո նա հրաժարական է տալու, որպեսզի հնարավորություն տա պետության ղեկավարին խորհրդատվություններ անցկացնել նոր կաբինետի ձեւավորման համար, հաղորդում է Associated Press-ը:
Իր հերթին, The New York Times-ը, վկայակոչելով իր աբյուրները, գրում է, որ հրաժարականից հետո Բերլուսկոնին չի կարող հավակնել կաբինետի ղեկավարի պաշտոնին:
Բերսուլկոնին որոշում էր ընդունել հրաժարական տալու մասին այն բանից հետո, երբ ընթացիկ օրենքների քվեարկության արդյունքները թույլ տվեցին հասկանալ, որ նա այլեւս չունի ձայների մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում:




























