News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Այո, փաստացի, մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուշադրություն դարձնելով կազմակերպությանը մասնակցության «սառեցման» մասին հայտարարությանը եւ նշելով, որ պետք չէ վախեցնել քաղաքական դիրքոոշմանը իրավական գործընթացներով։

«Դա նշանակում է, որ մենք չենք մասնակցում նիստերին, մենք ներկայացուցիչ չունենք։ Մի՞թե հարց չի առաջանում, թե ինչու Երեւանը չի օգտագործում իր քվեն կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու համար, ինչու Հայաստանը կարծիքներ չի հայտնում շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերի վերաբերյալ։ Երեւանը խնդրում է, սպասում եւ պահանջում, որպեսզի ՀԱՊԿ գծով գործընկերները պատասխանեն մի հարցի՝ ո՞րն է կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանում»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանը, նրա խոսքով, կազմակերպությունում խնդիրներ չի ստեղծել, դրանք հայտնվել են այն պահից, երբ Երեւանը բարձրացրել է պատասխանատվության գոտու մասին հարցը. «Եվ այս հարցի պատասխանը մենք չենք ստացել։ Ընդ որում՝ այն հենց այնպես չի առաջացել։ Մինչ այդ լուրջ քննարկումներ են եղել, եւ մենք ստացել ենք ՀԱՊԿ եւ ՌԴ հստակ դիրքորոշումը, որը տարընթերցումների առիթ չի տվել այն մասին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է Մոսկվայի եւ կազմակերպության համար։ Սակայն երբ 2021թ. մայիսին Ադրբեջանի ներխուժման ընթացքում Հայաստանը գրանցեց, որ կարմիր գիծը հատվել է, ՀԱՊԿ-ի կողմից Կանոնադրությունում նշված քայլեր չհաջորդեցին։ Եվ անգամ այն ժամանակ Երեւանը հրապարակայնորեն չբարձրացրեց որեւէ հարց, դրանք քննարկվեցին աշխատանքային կարգով։ Հաջորդեցին Ադրբեջանի հերթական ներխուժումները 2021թ. նոյեմբերին, 2022թ. սեպտեմբերին։ Այսինքն՝ այնպես չէ, որ հանկարծ արթնացանք ու հիշեցինք ՀԱՊԿ-ի մասին... Դա երկար գոծընթաց էր, որն սկսվեց դեռ 2020թ. եւ անգամ ավելի շուտ»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ 2020թ. պատերազմի ընթացքւոմ ՀԱՊԿ-ն հայտնել է, որ պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Հայաստան։ Բայց Երեւանում հարց առաջացավ. ինչո՞ւ է կազմակերպությունը հանդես գալիս որպես չեզոք կողմ, եթե Հայաստանը նրա անդամն է։

Փաշինյանն ընդգծել է, որ եթե ՀԱՊԿ-ն պատասխանի Հայաստանում պատասխանատվության գոտու մասին հարցին եւ պատասխանը համապատասխանի Երեւանի պատկերացումներին, ապա հարցերը նրանց միջեւ կլուծվեն։

«Եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա կազմակերպությունից։ Ե՞րբ՝ ասել չեմ կարող»,- նշել է Փաշինյանը՝ կատակելով. «մինչեւ Նոր տարի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ հիանալի հարաբերություններ է հաստատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Հիանալի հարաբերություններ Տասմագամբետովի հետ...
ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երեւանը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները
Երեւանը պարզություն պետք է մտցնի...
Ալմաթիում սկսվել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստը
Նիստը նախագահում է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը...
Հայաստանի մասնակցության սառեցումը կնշանակի թուլացնել ՀԱՊԿ-ի դիրքերը Հարավային Կովկասում. Գրիզլով
Իմ կարծիքով, հիմնական հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես կառուցել հենց Հայաստանի քաղաքականությունը...
ՀԱՊԿ երկրների ՊՆ նախարարները փաստաթղթեր են ստորագրել զորքերն առաջադեմ սպառազինությամբ զինելու մասին
Վերանայվել և ստորագրվել են փաստաթղթեր...
Ալմաթիում մեկնարկել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպումը՝ առանց Հայաստանի մասնակցության
Հայաստանը չի մասնակցում խորհրդի նիստին, սակայն դեմ չէ, որ Ալմաթիում սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացվեն...
Ամենաշատ