News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ մարտի 13-ին, ճեպազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու Երևանի որոշումը։

«Մենք իսկապես տեսել ենք Հայաստանի ղեկավարության մեկնաբանությունները այս թեմայով։ Ինչպես հասկանում ենք, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով։ Մենք դիվանագիտական ​​ուղիներով ոչինչ չենք ստացել։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա»,- ասել է Մարիա Զախարովան։

Միաժամանակ նա նշել է, որ նշված հայտարարությունը հայկական կողմից արվել է «պաշտոնական Երևանի մի շարք ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների ֆոնին»։

«Քիչ հավանական է, որ նման նախաձեռնությունը համապատասխանի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը, հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որ ռուս և հայ սահմանապահները երկար տարիներ արդյունավետ աշխատում են ուս ուսի տված»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակում. Կոպիրկին
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է...
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ...
Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինին. Սա ի՞նչ շիլափլավ է. Էդմոն Մարուքյան
Սա Հայաստանում ներկայացվում է որպես հաղթանակ, մեծ ձեռքբերում...
«Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը
Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը...
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Ամենաշատ