News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ամենամյա ապրանքաշրջանառությունը համեստ ցուցանիշներ ունի եւ կազմում է ընդամենը 200 մլն դոլար։ Այս մասին «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի ժամանակ մարտի 14-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

«Համաժողովի անցկացման գաղափարը ծագեց մոտ մեկ ամիս առաջ, երբ ինձ հրավիրեցին միջոցառման, որն ուղղված էր Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բիզնես-շփումների ուժեղացման ուղիների որոնմանը»,- նշել է դիվանագետը։

Նա հուսով է, որ փոխշահավետ համագործակցությունը կզարգանա։

Դեսպանը հիշեցրել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ավելի վաղ ստորագրված համաձայնագրի մասին։

Նա նշել է համագործակցության կարեւորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի, ենթակառուցվածքի, լոգիստիկայի, դեղագործության, «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտներում։

Դիվանագետը տեղեկացրել է, որ հնդիկներն այսօր Հայաստանում թվաքանակով երկրորդ համայնքն են ռուսաստանցիներից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանքարդյունաբերության բնապահպանական վնասների մասին հայտարարությունները միֆ են․ ԶՊՄԿ-ում երկօրյա աշխատաժողով էր
Երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող կոմբինատի մասին ոչ մասնագիտական հայտարարություններն ամենաշատն են վնասում Հայաստանին ․․․
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է...
2023թ.-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին պետբյուջեից հատկացվել է ավելի քան 21 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
2022 թվականի համեմատ աճը կազմել է 9,7 տոկոս...
Հայաստանում քեշբեքից օգտվում է արդեն շուրջ 240 հազար թոշակառու
Պարզվել է, որ կենսաթոշակային քարտերից ամենաշատ գնումները կատարվում են ծխախոտի և բենզինի համար...
Մեկ տարուց քիչ ժամանակում 1100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում. Նարեկ Մկրտչյան
Երբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիրը…
55-ից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց սկսելու լուրը կեղծ է. նախարարություն
Շրջանառվող տեղեկատվության առիթով առ այն, որ ՀՀ ֆինանսների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ