News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պաշտպանության նախարարության N  զորամասի շտաբի պետին կաշառք տալու մասին (3000 ԱՄՆ դոլար) օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:

Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է նոյեմբերի 8-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ ՊՆ N  զորամասի շտաբի պետը 2011թ. նոյեմբերի 8-ին ձերբակալվել է ուսումնական զորամասի ժամկետային զինծառայողին մեկ այլ զորամաս տեղափոխելու համար կաշառք ստանալու կասկածանքով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՊՆ-ն դեռ գաղտնի է պահում ձերբակալված շտաբի պետի ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ