News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Թեեւ վերջնանպատակն իրականացված չէ՝ սահմանի ամբողջական բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այնուամենայնիվ, եղել են  շատ ինտենսիվ իրադարձություններ: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

«Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում առկա արգելքները:

Այնուհետեւ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո 2023 թվականի փետրվարի 8-ին Հայաստանն արձագանքեց, մենք ուղարկեցինք փրկա¬րա¬րական ջոկատ, հումանիտար օգնություն: Մեր ջոկատը գործուղվեց Թուրքիայի Ադըյաման քաղաք: Շատ խորհրդանշական էր, որ հումանիտար օգնությունը՝ 7 բեռնատարներով Մարգարայի կամրջով հատեցին հայ-թուրքական սահ¬մանը և ուղևորվեցին աղետի գոտի։

Ինքս նույն առիթով այցելեցի Թուրքիա, Անկարա, տեղի ունեցավ ՀՀ-ի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում: Գնացի նաեւ Ադըյաման, որտեղ հանդիպեցի մեր որոնողափրկարարական թիմին»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նա նկատեց, որ իր այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնակիորեն բացել հայ-թուրքական սահմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, նաեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: «Ցավոք, այս մասնակի բացումը մինչ օրս իրականացված չի: Նաեւ պայմանավորվածություն ձեռք բերեցինք Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին»:

Արարատ Միրզոյանը կարեւորեց առնչությունները նաեւ թուրք հասարակության հետ. «Հաճախ թուրքական հասարակությունում Հայաստանի եւ Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին պատկերացումները ամենեւին չեն համապատասխանում իրականությանը: Կարեւոր է մեր դֆիրքորոշումները, ընկալումները ներկայացնել եւ թուրք գործընկերներին, եւ թուրք հասարակությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ
Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցով հատուկ...
Սահմանների բացումը բխում է երկու երկրների շահերից. Հակոբ Արշակյանը՝ հայ-թուրքական սահմանի մասին
Կարծում եմ, որ սահմանների բացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և հույս ունեմ, որ դա շուտափույթ կերպով տեղի կունենա...
«Փաստ». Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը
ԱՄՆ-ի կողմից F-35-ների ծրագրից դուրս գալուց հետո Թուրքիան որոշեց Ռուսաստանից գնել Ս-400 հակահրթիռային...
Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ...
Անկարան հրաժարվել հուլիսի 2-ին նախատեսված Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումից
Ավելի վաղ հաղորդվել էր...
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի. ԱԳՆ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, թե հուլիսի 2-ին նախատեսվում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ