News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները այսօր՝ մարտի 15-ին, իրենց կենտրոնի մոտ՝ Ազատության պողոտայում ճանապարհ են փակել: Նրանք պահանջում են դադարեցնել կենտրոնի մոտ ընթացող շինարարությունը, քանի որ չեն կարողանում այդ պայմաններում ախատել: NEWS.am-ի հետ զրույցում գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գծով տնօրեն Ռոբերտ Հակոբյանը պատմեց, թե ինչ խնդրի առաջ են կանգնել, երբ կենտրոնի մոտ սկսվել է բազմաբնակարան շենքի կառուցումը:

«Մի շաբաթ է՝ անհնար է կենտրոնում աշխատելը՝ աղմուկ է: Կենտրոնում շինարարական աշխատանքները փաստացի սկսվել են անցած շաբաթվանից: Ծանր տեխնկա են մտցրել, քանդում են, բեռնատարները ներսուդուրս են անում, ամեն մի էքսկավատորի կոշը որ խփում է՝ հողը հանի, կամ հիդրավլիկ մուճը որ խփում է, որ բազալտը քանդի, կորպուսներում աշխատել չի լինում: Հասարակ կշեռքից սկսած արդեն չենք կարողանում օգտագործել, կարծես 3-4 բալանոց երկրաշարժ լինի, ու աշխատանքային ամբողջ ժամին մենք պարփակված ենք մեր մասնաշենքերում: Այս մի շաբաթը պարզապես չենք կարողացել աշխատել,. մարդիկ կային որ գալիս էին, ասում էին՝ վատ ենք զգում, թողեք տուն գնամ, մարդ կար՝ չէր կարողանում գործ անել, որովհետեւ նույնիսկ հասարակա կշեռք չէր կարողանում օգտագործել»,-ասաց նա՝ նշելով, որ այսօր աշխատակիցներով ժողով են արել եւ որոշել կոշտ քայլերի դիմել:

Կենտրոնի գիտական գծով տնօրենը նշում է, որ շինթույլտվություն տալուց որեւէ պատկան մարմին իրենց կենտրոնի կարծիքը չի հարցրել, իրենց բերած փաստարկները հաշվի չի առել:

«Այդ ամենն ինչը կատարվել է մեկ գրչի հարվածով, փակ դռների հետեւում ինչ-ինչ պայմաններում: Նույնիսկ շենքը կառուցվելուց հետո է խանգարելու մեզ, ասենք բնակիչը բողոքելու է, մենք ենք խնդիր ունենալու, սակայն ինստիտուտը 1955 թվականից այդ վայրում  է գտնվել»,-ասում է նա:

Հակոբյանը պնդում է, որ այլեւս տեղ չի մնացել, որ չեն դիմել, սակայն հարցին այդպես էլ լուծում չեն տվել:

«ԿԳՄՍՆ-ն միակ կառույցն է, որը բացասական եզրաակացություն է տվել, սակայն լծակներ ոչւնի այս հարցով, Գույքի կառավարման կոմիտեն սեւով սպիտակի վա գրել է, որ եթե գիտատեխնոլոգիական կենտրոնին խանգարում է, ապա չի հատկացվելու, հիմա մենք ասում ենք, մեզ խանգարում է հետ վերցրեք: Այսինքն զուտ ձեւական թղթաբանություն է, որ գրել են: Վարչապետի հրաման է եղել, որ այս հարցով միջգերատեսչական հանձնաժողով պետք է ստեղծվի, որը մինչեւ այսօր ստեղծվում է: Ոչ մի հնաձնարարական, ոչ մի ռեալ լուծում չի տրվել, պարզապես: Չգիտեմ՝ տարածքի տերերն ովքեր են, որ այդ -3 տարվա փոխարեն, մեկ ամսում այդ շինթույլտվությունը ստացան: Քաղաքապետարանից կամ տարբեր կառույցներից գալիս են, ասում են, որ նման բան չէր կարելի անել, ու կորում են, կարծես կախարդական փայտիկով էլի, ինչ-որ մեկն ասի, որ այդ հարցով չզբաղվեն»,-ասաց նա:

Հակոբյանը նշում է, որ կենտրոնում ամենաէժանը 300-400 հազար դրամանոց անալիտիկ կշեռքից 2-3 մլն եվրոյի սարքեր կան եւ այսօր այդ ամենը վտանգված է, ընդհանրապես վտանգված է կենտրոնի հետագա բնականոն կենսագործունեությունը:

«Սովետական միությունը նման կարգի կենտրոն 2-3 հատ է կառուցել, իսկ հիմա կիսագրագետ վիճակների մեջ է, մարդիկ չեն հասկանում դրա արժեքը ու իրենց թվում է, ամեն ինչ ճիշտ է՝ իրենց փայը քերելով: Մենք հիմա ընկած պետությունից պաշտպանում ենք պետական շահը, սա լուրջ չի եւ նորմալ չէ»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց պայքարը շարունակական է լինելու:

Տպել
Ամենաշատ